Սա ողբերգություն է: Այս տեսակ գերագույնի հետ հնարավո՞ր է պատերազմ հաղթել, ով չի տիրապետում ռազմական տարրական բաների: Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց կարդալու և հասկանալու:
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը պատասխանելով 168.am-ի հարցին, նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխող խունտան իր հայտարարություններով ապացուցում է, որ ամբողջովին հրաժարվել է Արցախից։