Եթե Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են կոմունիկացիաների բացմամբ, ինչպես պարոն Քոչինյանը նշեց, մի քանի կոմունիկացիաներ կան, որոնք այսօր էլ բաց են, աշխատանք պետք չէ անել՝ Երասխի ճանապարհը դեպի Նախիջևան, թե՛ գնացքը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհը, դրանք ամբողջությամբ բաց են, պետք է երկու կողմից մաքսակետեր դրվեն և անձնագրերի ստուգման կետեր սահմանապահների։ Նույնը՝ Իջևան-Ղազախ ճանապարհն Ազատամուտով, բաց են, ինչո՞ւ չեն բացում հիմա, ի՞նչն է պատճառը։