Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում, Հարավային Կովկասում բազմիցս քննարկման թեմա է եղել, և Իրանը կտրուկ բացասական մոտեցում ունի դրա հետ կապված, քանի որ միջազգային խաղաղապահ ուժերում, բնական է, ներառված են լինելու արևմտյան տերությունների ռազմական միավորումները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և այլ պետություններ, ինչպես նաև՝ Թուրքիան է հավակնում, որ իր ռազմական միավորումները ներառված լինեն նման խաղաղապահ ուժերում: