ՀՀ ԶՈՒ տեսանելի և անտեսանելի խնդիրները, ցավոք սրտի, շատ են՝ սկսած կառավարման համակարգի կոմպետենտությունից, վերջացրած ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրներով։ Ինչքան էլ իշխանության տարբեր դեմքեր խոսեն բանակի բարեփոխումների և այս կամ այն երկրներից զենքեր գնելու մասին, միևնույն է, խնդիրները շարունակում են չլուծված մնալ, կամ լավագույն դեպքում՝ կիսատ լուծում են ստանում։