Իսլամաբադում օրերս տեղի ունեցած Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին՝ որպես հնարավոր դեէսկալացիայի նախերգանք, սակայն հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը փաստում է խորը դիվանագիտական լճացման մասին։ Չնայած Պակիստանի միջնորդական ջանքերին՝ կողմերին չհաջողվեց դուրս գալ փոխադարձ անվստահության շրջանակից։