«Իրանի մշակույթը բազմաշերտ է ու այնքան սիրուն, որ իրենք կարողանում են ժամանակի հետ առաջ տանել։ Այնտեղ առաջին տեղում ավանդական, դասական երաժշտությունն է։ Համերգների տոմսերը մի քանի ժամվա ընթացքում վաճառվում են։ Վերջին տարիներին մշակութային զարթոնք տեղի ունեցավ. իրանցի երիտասարդները սկսեցին քամանչա, թառ նվագել ու դրանք համադրել ռոք երաժշտության հետ։ Շատ եմ ուզում, որ շփումների ընթացքում սովորենք իրարից, հատկապես այն, թե ինչպես են իրենց ինքնությունը պահում։ Եվ դրա համար է Իրանը շատ հետաքրքիր աշխարհի համար։ Նրանք հպարտանում են իրենց ծեսերով»: