Ներկա իրավիճակն ըստ էության գնահատելու դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել իշխանության փոփոխությունը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունների թեմայի շուրջ։
«Ընդդիմության պայքարը որոշակիորեն շեղվել է քաղաքական օրգանիկայից, որովհետև մարդկանց ակնկալիքները շատ ավելի բարձր են, քան կարողանում է առաջարկել ընդդիմությունը։ Առաջին հերթին, որպեսզի իրականություն դառնա ընդդիմադիր գործընթաց, պետք է հայտնի լինի, թե ո՞վ է այդ գործընթացը առաջնորդում, որովհետև հասարակության շատ շերտեր իրենց գործունեությունը պայմանավորում են առաջնորդով։ Երկրորդ խնդիրը կազմակերպված թիմի անհրաժեշտությունն է։ Երրորդը՝ առաջարկի բացակայությունը»։