Նարեկ Մալյանը պնդում է՝ հայ հասարակությունը պետք է դադարի քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի կողմից դաշտ նետվող օրակարգերը՝ կենտրոնանալով այն իրական օրակարգերի վրա, որոնք բերելու են և՛ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, և՛ Հայաստանի անվտանգության ապահովմանը, և՛ Ադրբեջանից հայ գերիների վերադարձին։
Ազգային ժողովի (ԱԺ) կայքում արդեն շաբաթից ավելի չի հրապարակվում ԱԺ աշխատակազմին պարգևավճար վճարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի կարգադրությունը:
Երեկ Ազգային ժողովում (ԱԺ) միայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության ներկայությամբ իրեն էր ներկայացնում Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի՝ կառավարության թեկնածուն՝ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։