«Երբ դու հայրենիքի կոնցեպտը, պատմական հիշողության կոնցեպտը, հավատքի կոնցեպտը հանում ես Սահմանադրությունից, դու այն դարձնում ես օֆիսի կանոնակարգ, իսկ այդ պարագայում օֆիսը կարող են գնել, կարող են լուծարել, կարող են փակել՝ շատ բաներ կարող են լինել օֆիսի հետ, և այո՛, Սահմանադրության փոփոխությունն էլ է միտված «արևմտյան Ադրբեջանի» ձևավորմանը»։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր սկզբունքային մոտեցումը. Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք՝ պետության ուժի, գործող անվտանգության համակարգի և հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված։ Խաղաղություն, որտեղ Հայաստանը խոցելի չէ, որտեղ մեր սահմանները պաշտպանված են, և որտեղ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ։
Փաշինյանի թիմը «ցնցումների մեջ է», քանի որ հասկանում է՝ կարող է պարտվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Իշխանության ներկայացուցիչները փորձում են ցույց տալ, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, ամեն ինչ որոշված է, բայց իրականում ոչինչ որոշված չէ. եթե որոշված լիներ, նրանք «այսպիսի ցնցումների մեջ չէին լինի»։