«Եթե նույն տրամաբանությամբ շարունակենք, ապա եկեք բոլոր դասագրքերը հանենք և այդպես շարունակենք կրթական գործընթացը, սա էլ է հնարավոր, բայց այդ դեպքում ի՞նչ կունենանք, կունենանք դեգրադացվող հասարակություն, ընդ որում՝ արագ տեմպերով։ Հիմա տեմպերը մի քիչ դանդաղում են, որովհետև որոշ առարկաների դեպքում դեռ դասագրքեր կան, դրանց որակի մասին դեռևս չենք խոսում, որովհետև այնպես չէ, որ դպրոցներ մտած դասագրքերն ունեն այն որակը, որին մենք երազում էինք հասնել»,- հավելեց Ատոմ Մխիթարյանը։
Հայաստանում ապրում է ոչ թե ժողովուրդ, այլ, ընդամենը, բնակչություն, որը մտածում է միայն սեփական ստամոքսը լցնելու մասին. մտածում է միայն իր մասին, և հենց այդ ընկալումն է պատճառը, որ Հայաստանում մարդիկ անտարբեր են Արցախում արդեն 45 օր ադրբեջանական շրջափակման ծանր պայմաններում ապրող մեր 120 հազար հայրենակցի ճակատագրի նկատմամբ։