168.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մոտ 60 տարեկան դատապարտյալ: Ընդհանուր առմամբ այս տարի արդեն 20 անձ է մահացել ՔԿՀ-ներում:
Մի բան ակնհայտ է. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, այն է թե՝ հիմնարկի պետերին հիմնարկից հիմնարկ տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվում, և եթե ՔԿԾ-ում, այնուամենայնիվ, ծառայողական քննությամբ չկարողանան պարզել արգելված իրերի ներթափանցման ուղիները, մենք կկարողանանք օգնել: ՔԿԾ ղեկավարությանն այս պահին սոսկ հիշեցնենք՝ մի հիմնարկի պետի, ում օրոք արգելված իրեր են մտնում ՔԿՀ, իմաստ ունի՞ տեղափոխել այլ հիմնարկ՝ ղեկավարելու։