«Ինչո՞ւ եք որոշել 2019 թվականի մարտին ներկայացնել դիմումը, երբ առերևույթ ձեր ներկայացրած իրադարձությունները տեղի են ունեցել 2013 թվականին»,- այսպես կոչված՝ «Դիզվառելիքի գործով» դատական նիստի ընթացքում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հարց ուղղեց այս գործով առանցքային վկա Սևան Քոչարյանին:
«Դեռևս այս դատական նիստը մեկնարկելու ժամանակահատվածում ես ի սկզբանե ասել էի՝ սպասեք անակնկալների, և դրանք շարունակվելու են… Համոզված եմ, որ բոլորն էլ հասկացան, թե առանցքային վկան ո՞վ է ընդհանրապես՝ մի մարդ, ով միլիոնավոր դոլարների պարտքեր է ունեցել և այս գործի արդյունքում, համենայն դեպս փաստերն այդ մասին են խոսում, էդ միլիոնավոր դոլարների պարտքերից ձերբազատվել է»: