«SIL0VIKI» տելեգրամյան հարթակը տեղադրել էր փաստաթուղթ, որն, ըստ նրանց, կազմել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, և քննարկվել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Խոսքը վերաբերում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի ունեցած Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը։