«Ամեն ինչ շատ պարզ է, քաղաքական վերլուծաբան կամ Նոստրադամուս պետք չէ լինել՝ դա հասկանալու համար։ Նիկոլը և տարբեր ուսապարկեր ասում էին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում անգամ մեկ միլիմետր մեր իրավազորությունից դուրս չի լինելու։ Աբու Դաբիում այդ բլեֆն էլ կոտրվեց։ Ինչ կդնեն անունը՝ էական չէ, «Խաղաղության խաչմերուկ», թե մի այլ բան՝ արդյունքը մեկն է՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ջարդվելու է Սյունիքի ողնաշարը, տրվելու է հսկայական տարածք, որը չի լինելու ՀՀ իրավասության և ինքնիշխանության ներքո։ Իսկ թե ինչ է լինելու մի քանի ամիս անց, դեռևս ամիսներ առաջ զգուշացրել էին ԱՄՆ հայամետ սենատորները։ Բայց այս փուլում կրքերը շատ չեն բորբոքի»։