ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարևորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաև ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ: