Օկուպացված Շուշիում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ի ցույց է դրել ՀՀ նախկին իշխանություններից ունեցած իր վախերը և խոստովանել է, որ 30 տարի չեն կարողացել չեզոքացնել «հայկական սպառնալիքները» և հասնել իրենց նպատակներին:
Ես կասեի՝ պետք չի լուրջ վերաբերվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած մոլորեցնող հայտարարություններին, կամ ցանկացած հայտարարության, որ կարող է նույնիսկ ապագայում անել: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում՝ շեղելու մեզ մեր ազգային օրակարգից, ավելին, տարածելու իր ապազգային օրակարգը ՀՀ-ում և Սփյուռքում, և ստեղծելու այնպիսի պարտվողական մթնոլորտ, այնպիսի տրամադրվածություն, թե արցախյան հարցի հետ կապված պայքարելն ապարդյուն է, որովհետև միջազգային հանրությունը, ըստ, այսպես կոչված, միջազգային օրենքի, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: