«Իմ գյուղի բնակիչները սփռված են ամբողջ Հայաստանով մեկ՝ Գորիսից մինչև Շիրակի մարզ։ Մեկը տեղավորվել է բարեկամի տանը, մյուսը՝ ծանոթի, մեկը՝ ժամանակավոր կացարանում։ Ինքս հիմա Արարատի մարզում եմ, 5 ընտանիքով մեկ տան մեջ ենք ապրում, հավանաբար ես իմ ընտանիքով կտեղափոխվեմ Երևան, այստեղ մի տան մեջ հնարավոր չէ 5 ընտանիքով ապրել։ Գյուղից ընդամենը երկու ընտանիք կա, որոնց հետ դեռևս չեմ կարողանում կապ հաստատել, բայց գիտեմ, որ Հայաստան են տեղափոխվել»,- նշեց Արտո Հակոբյանը։
Երեկ՝ հունիսի 27-ի երեկոյան, ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական էր արձակել Կիչան համայնքի ուղղությամբ, այնուհետև մեկ ական էլ՝ Ճանկաթաղ գյուղ ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
168.am-ի հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ այժմ եթե ցանկություն էլ ունենան, հայկական վերահսկողության տակ գտնվող հողերը չեն կարող անմշակ թողնել, բայց պատերազմի ժամանակ հողերի մի մասը հայտնվել է հայկական ու ադրբեջանական դիրքերի չեզոք գոտում, եթե փորձեն մշակել՝ կկրակեն:
«Գյուղում դեռ կարողանում ենք եղած խնդիրները լուծել։ Բնականաբար, Լաչինի միջանցքի փակ լինելը տարբեր խնդիրներ է ստեղծում բոլորիս համար, բայց դեռ այնպես է, որ կարողանում ենք խնդիրը լուծել, չգիտեմ՝ որքան այսպես կշարունակվի, ու մենք որքան ի վիճակի կլինենք առաջ գնալու»,- նշեց Կիչանի գյուղապետը։
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում բնակիչներն արդեն երկու տարի թշնամու կրակոցներն ու տարբեր սադրանքներն անտեսելով՝ փորձում են ապրել։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին, որ գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա է գտնվում, մշտապես թիրախավորում է խաղաղ բնակչությանը, մեծ մասամբ չթողնելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։