«Նախկինում՝ մեր ժամանակ, հայրենասիրության զարթոնք էր, հիմա հայրենասիրության անկում է՝ մայրամուտ։ Երբ Հայաստանի այսօրվա ղեկավարն ասում է՝ Արևմտյան Հայաստանն Ամասիայի շրջանն է, Շիրակի գյուղերն են, սրանից մենք ի՞նչ լավ բան կարող ենք սպասել։ Երբ այս մարդը հրաժարվում է Արարատից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, դուք սրանից լավ բան սպասո՞ւմ եք, ինքս չեմ սպասում։ Ինքը հայրենիքը համադրում է պետության հետ, իր կարճ խելքով այդպես է, որ չկա հայրենիք, կա միայն պետություն»,- հավելեց բանաստեղծը։
«Այսօր իրավիճակն այնքանով է տարբեր, որ այս ամբողջ տարիների ընթացքում Ադրբեջանում ռազմական քաղաքականությունը մեծ քայլերով առաջ է գնացել։ Այն ժամանակ միայն որսորդական հրացաններ էին, և մարդիկ կարողանում էին դրանով պաշտպանվել։ Մենք մեր առաջին զենքերն իրենցից էինք վերցնում, երբ առաջ էինք գնում, նրանցից զենքերը միանգամից առգրավում էինք։ Հիմա Ադրբեջանը լավ զինված է, նրա թիկունքին կանգնած է Թուրքիան։ Այսինքն՝ հիմա ամենամեծ խնդիրն Ադրբեջանի սպառազինությունն է, այնպես որ, մենք այստեղ ցույցերով իրենց դեմ չենք կարողանալու պայքարել»,- նշեց Արիս Գրիգորյանը։