«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն են։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում (2025-ի փետրվար) Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հանդիպումն ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հերթական անգամ վկայեց՝ Ադրբեջանը պատրաստ չէ վերջնականապես հրաժարվել ԱԷԿ-ի կառուցումից։