Հայաստանի վարչապետը կողմ է ոչ միայն իր երկրի, այլև հարևան Վրաստանի եվրոպական ուղեծրին, ինչի մասին Ստրասբուրգում մանրամասն պատմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Նրա խոսքով՝ Հայաստանի եվրաինտեգրման հիմնական խոչընդոտն այս պահին Եվրամիության և Վրաստանի միջև երկխոսության սառեցումն է: Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրամիություն` ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական իմաստով։
Չնայած հանգամանքին, որ ԵՄ անդամակցության ցանկությունից հետո ՀՀ-ն ցանկություն է հայտնել միանալ ՇՀԿ-ին, ՌԴ փոխվարչապետը շարունակում է խոսել հայ-ռուսական հարաբերություններում ԵՄ անդամակցության բացասական միտումներից։
Այս օրերին ռուսական և հայկական մեդիայում մեծ աղմուկ էին բարձրացրել այն տեղեկությունները, որ Չինաստանի պետական բանկերը զանգվածաբար դադարեցնում են գործառնությունները Ռուսաստանի հետ: