Կորվալոլը, Կատվախոտը, Վալերիանան և այդ շարքի դեղերն ազդում են նյարդային համակարգի վրա։ Սրտի բուն պատճառի վրա դրանց ազդեցությունը մինիմալ է։ Եթե առիթմիա է, ինչքան ուզում է՝ նշված դեղորայքն օգտագործի, օգուտ չի ստանա։
Առիթմիան պարզապես սրտի աննորմալ ռիթմ չէ, ինչպես շատերն են կարծում, այլ լուրջ պաթոլոգիա, որն արժանի է հատուկ ուշադրության ինչպես հիվանդների, այնպես էլ սրտաբանների կողմից: Սրտաբան Ալեքսանդր Սիդելնիկովը «Գազետա.ռու»-ին պատմել է, թե ինչու է առիթմիան վտանգավոր և ինչու է կարևոր այն բուժել։
Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի (FEFU) բժշկական կենտրոնի բժիշկներն առաջինն էին Հեռավոր Արևելքում, ովքեր տիրապետեցին առիթմիայի բուժմանը յուրահատուկ տեխնոլոգիայով, որը երաշխավորում է վիրահատության գրեթե ամբողջական անվտանգությունն ու արդյունավետությունը, shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը։
Մասնագետը նշել է, որ առիթմիան ուղեկցվում է սրտի կծկումների կանոնավորության, հաճախության և ռիթմի փոփոխությամբ ։ Մարդը կարող է զգալ այդ խանգարումները սրտի բաբախյունի, կրծքավանդակում անհարմարության, թուլության, գլխապտույտի, շնչահեղձության և գիտակցության կորստի տեսքով:
«Ուշ տարիքում արված վիրահատությունների մեծամասնության կամ ցանկացած վիրահատված սրտամկանի դեպքում, երբ գործողություն է արվում, ունենում ենք կարեր, որոնք կարող են բերել առիթմիաների առաջացման: Կարող է լինել սրտային անբավարարություն: Լսած կլինեք ինֆեկցիոն էնդոկարդիտի մասին. փչացած ատամ աշխատեք չունենալ: Շատ ծանր հիվանդություն է, որը կարող է սպառնալ բոլորին: Եթե բերանի խոռոչում, օրգանիզմում անընդհատ ինֆեկցիան շրջանառության մեջ է մտնում, ինֆեկցիան կարող է սրտի բորբոքվածություն առաջացնել:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է։