Փետրվարի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը «ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով»:
Հունվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ականապատ տարածքների քարտեզների հետ կապված ադրբեջանական պահանջներին ու մեղադրանքներին, թե հայկական կողմը ոչ ճշգրիտ քարտեզներ է փոխանցել: