«Այդ երևույթներին մենք գնահատական տալիս ենք, բայց գրեթե չեն անդրադառնում իրավապաշտպաններ, մարդու իրավունքներով զբաղվող տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնց պարտավորությունն է դրանով զբաղվել: Իրենք չնկատելու են տալիս այդ խնդիրը, որ Հայաստանում այսօր սարսափելի անառողջ ատելության մթնոլորտ է էթնիկ հայերի հանդեպ՝ զուտ ծննդյած վայրով պայմանավորված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ զուգահեռ՝ ուղղորդված հակաարցախյան աշխատանք են տանում:
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մշտապես դեմ է եղել, որպեսզի գործի Արցախի իշխանությունը, առհասարակ Արցախ գոյություն ունենա, և սա նորություն չէ։