Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն տվեց դիզելային վառելիքի սուբսիդավորման ծրագրին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 6 մլն լիտր:

«Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է Գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել մինչև 360 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից»,- ասաց փոխնախարարը:

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015, 2016 և 2017 թվականներին իրականացվել է ՀՀ հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:

2018 թվականի պետական բյուջեով կառավարությունը դիզելային վառելիքի համար սուբսիդավորում չէր նախատեսում, սակայն պայմանավորված հարկային օրենսգրքով ակցիզային հարկի բարձրացմամբ՝ դիզելային վառելիքի գինը բարձրացել է, և գործադիրը որոշել է կրկին սուբսիդավորում իրականացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս