Բաժիններ՝

«Առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է». Կարեն Կարապետյան

«2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ Չնայած նշված ցուցանիշին, պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ըստ նրա` այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։

Կ. Կարապետյանը նշեց, որ արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում։

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահին՝ 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրներն ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։

Կարդացեք նաև

Կառավարության աշխատակազմի ղեկավարին Կ. Կարապետյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։

«Բոլոր լուծումների համար համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,- նկատեց Կ.Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս