Բաժիններ՝

Գյուղատնտեսությունը՝ 2017 թվականին. որքան արտադրանք են տվել Երևանն ու մարզերը

2017 թվականին Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 906.8 մլրդ դրամ՝ 3%-ով ավելի քիչ, քան 2016 թվականին։ Այդ թվում, բուսաբուծական արտադրանքը նվազել է 7.2%-ով և կազմել 468.4 մլրդ դրամ, իսկ անասնաբուծության արտադրանքը՝ ավելացել 2.2%-ով և 438.4 մլրդ դրամ։

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նաև գյուղատնտեսության արտադրանքի ծավալների տարածքային բաշխվածությունը։

Ամենից շատ գյուղատնտեսական արտադրանք 2017 թվականին տվել է Արմավիրի մարզը՝ 182.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 20.1%-ը։ Արմավիրին հաջորդում են Արարատի և Գեղարքունիքի մարզերը՝ 13.7%-ական տոկոս։

Ամենից քիչ գյուղատնտեսական արտադրանք տվել են Տավուշի (ընդհանուրի 4.4%-ը) և Վայոց ձորի (ընդհանուրի 2.6%-ը) մարզերը։

Երևանում անցած տարվա ընթացքում արտադրվել է 10.6 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք, որն ընդհանուր ծավալի 1.2%-ն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս