Տնտեսապես ակտիվ բնակչության 83.5 տոկոսը զբաղված է եղել տնտեսության մեջ. ԱՎԾ
Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2017-ի երրորդ եռամսյակում կազմել է 1 միլիոն 237.1 հազար մարդ, որոնց 83.5 տոկոսը կամ 1 միլիոն 032.8 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 27.1 տոկոսը` գյուղատնտեսության ոլորտում:
Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն. 2017» հրապարակման տվյալների համաձայն՝ ԱՎԾ-ի կողմից 2016-ին իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն` գործազրկության մակարդակը (հետազոտվել է 7 հազար 776 տնային տնտեսություն) կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 18 տոկոսը կամ 220.2 հազար մարդ:
2017 թվականի երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը 2016-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 103.5 տոկոս: ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 583 միլիարդ 508.8 մլն դրամ, որից գյուղատնտեսության ծավալը` 314 միլիարդ 242.0 մլն դրամ կամ ՀՆԱ-ում 19.8 տոկոսը: