«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

2018 թ. Դեկտեմբերի 6-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան «ՎՏԲ լիգա»  ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը եւ փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար:

Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերի միջև: Խաղը ստացվեց լարված ու դինամիկ, իսկ հատուկ մարզական տրամադրությունը պարգևեցին՝  խաղացողներին մեծապես աջակցող, երկրպագուները:

Խաղն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության թիմի:

«ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամի չափով, որը հաղթողների միջև բաժանվել է հետևյալ կերպ.

  • 1-ին տեղը գրավեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը և ստացավ 1,000,000 ՀՀ դրամ:
  • 2-րդ տեղը գրավեց ՀՀ ոստիկանության թիմը, մրցանակը կազմեց 700 հազար ՀՀ դրամ:
  • 3-րդ տեղը գրավեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 500 հազար ՀՀ դրամ մրցանակով:

Փակման արարողությունը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, որին ելույթ ունեցավ ռիթմիկ մարմնամարզության Հայաստանի հավաքականի մենակատարը:

Թիմերին աջակցելու եկել էին ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Սպորտային այս տոնը ավարտվեց հրավառությամբ ու բուռն ծափողջույններով հաղթող թիմի պատվին:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցեցին հետևյալ թիմերը.

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն;
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարություն;
  • ՀՀ պաշտպանության նախարարություն;
  • ՀՀ կրթության և գիտության նախարարություն;
  • ՀՀ Ոստիկանություն;
  • ՀՀ սփյուռքի նախարարություն;
  • ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն;
  • ՀՀ ֆինանսների նախարարություն.

Տեսանյութեր

Լրահոս