![](/banners/BeFunky-design.jpg)
Գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/Garegin-Baxramyan5.jpg)
«Բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են, պայմանավորվածություններ դեռ չկան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ժամանակ գազի գնի շուրջ քննարկումների մասին:
Ըստ նրա՝ պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, այն կարող է երկարաձգվել մինչև բանակցությունները ավարտվեն: Բաղրամյանի բնորոշմամբ՝ բանակցությունները բավականին ծանր են:
«Քանի պայմանավորվածություն չկա, պայմանագիրը կշարունակի գործել: Հունվարի 1-ից գինը կպահպանվի»,- ասաց Բաղրամյանը՝ հավելելով, որ նոր պայմանավորվածության առկայության դեպքում գազի գինը կարող է վերանայվել նաև տարվա կեսից: