«Տնտեսական հեղափոխության նախապայմանները». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տնտեսական հակահեղափոխություն
Տնտեսությունը, ի տարբերություն մյուս ոլորտների, ունի շատ կոնկրետ առանձնահատկություններ և այդտեղ ճողքում արձանագրելու համար պետք են ոչ թե խոսքեր, այլ կոնկրետ նախապայմաններ։
Որենք են դրանք․
– սեփականության անձեռնմխելիություն,
– բանկային գաղտնիքի ապահովում,
– անձնական տվյալների անվտանգություն,
– հարկային համակարգի կայունություն,
– անկախ դատական համակարգ,
– ազատ շուկա և բորսաներ,
– իշխանության ճյուղերի տարանջատում,
– քաղաքական կայունություն՝ կանխատեսելիություն և այլն։
Ինչու են ողջ աշխարհից մարդիկ իրենց փողերը տանում Բրիտանիա, որովհետև այդ ամենն այնտեղ ապահովված է։
Մարդկանց գլուխները պետք է սովորեն, որ սեփականությունն անձեռնմխելի է՝ սրբություն է, ինչպես Բրիտանիայում, մինչև դա չլինի, տնտեսությունը չի զարգանա։ Դրսից պատրաստ կլինեն ներդրումներ անել անգամ այն դեպքում, եթե եկամուտը շատ ցածր լինի, միայն նրա համար, որ իրենց գումարներն անվտանգ կլինեն։
Ինչ է մեզ մոտ կատարվել ապրիլից ի վեր․
– բանկային գաղտնիքները բացահայտվում են,
– հարկային համակարգը անընդմեջ փոփոխվում է,
– բորսաներ չեն ստեղծվում,
– սեփականությունը հատուկ քննիչների ու ԱԱԾ-ի տրամադրությունից է կախված, իսկ քաղաքական ղեկավարությունը սպառնում է խլել գումարները, հանրությունն էլ գումարների վերադարձ է պահանջում ու չի ճանաչում սեփականության լեգիտիմությունը։
Սեփականության լեգիտիմության ճանաչումը հանրության կողմից ամենածանր ու կարևոր նախապայմանն է։ Հանրությունը համարում է, որ փողը գողերի, մոնոպոլիստների ու կոռուպցիոներների ձեռքին է և դրա համար բավականին հիմք կա, բայց տնտեսական հեղափոխության համար դա նախապայման է։
Հարկային օրենսգրքի ճակատագիրը հարկ հավաքողների քմահաճույքից չպետք է կախված լինի։ Անգլիայում թագավորի գլուխ են կտրել, որովհետև այդ գլուխը դա չէր հասկանում։ Ճիշտ կլինի, որ Հարկային Օրենսգրքի փոփոխությունների համար պառլամենտի 4/5 համաձայնությունը պարտադիր լինի։
Հ․Գ․ Կառավարության ծրագրում այդ ամենի մասին հստակ խոսք չկա։ Ոիրեմը չկա և տնտեսական հեղափոխություն, այլ կա տնտեսական հակահեղափոխություն»: