Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ:
Թուրքիայի նախագահականի ներդրումների և ֆինանսների գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիան ամրապնդել է իր դիրքերը Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումներ իրականացնող առաջատարների շարքում:
ԵՏՀ-ում տեղի է ունեցել թեմատիկ գիտագործնական համաժողով՝ նվիրված ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության զարգացման հարցերին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:
Հնդկաստանում բենզինի գները բարձրացել են մեկ լիտրի համար 2.61 ռուփիով, իսկ դիզելային վառելիքինը՝ 2.17 ռուփիով, ինչը չորրորդ աճն է երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, գրում է Economic Times-ը։
Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Executive Offsite Vol.1 բացառիկ հանդիպումը, որը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանի առաջատար ընկերությունների հիմնադիրներին, գործադիր տնօրեններին և պետական պաշտոնյաներին՝ քննարկելու կազմակերպությունների զարգացման նոր ուղիները արագ փոփոխվող աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական միջավայրում։
Արդյո՞ք անշարժ գույքի շուկայի այդ սեգմենտը աճում է․ հարց՝ ԿԲ նախագահին
Ըստ Մարտին Գալստյանի` դա հիմնականում պայմանավորված է դեպի Հայաստան մեծ ներհոսքով։
Ռուսաստանը եղել և մնում է համաշխարհային տնտեսական համակարգի անբաժանելի մասը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին ուղղված իր ողջույնի խոսքում։
Գնաճի 5,3 թիվը գերազանցում է մեր թիրախը․ մեր քաղաքականությունը խելամիտ կլինի, և կբերենք թիրախին
Մեզ մտահոգում են սպառողական վարկերը․եթե վարկերը շարունակեն աճել, ճեղքի ավելի մեծ թվեր ենք ունենալու
Գեոպոլիտիկ շոկեր, անորոշություններ․ ԿԲ նախագահը ներկայացրեց ֆինանսական կայունության հաշվետվությունը
ՌԴ ԿԲ-ում կարծում են, որ վճարային համակարգերը չեն իրականացնում խոստացված ֆունկցիոնալը, իսկ ռուսական Ազգային վճարային քարտերի համակարգը ծախսեր է կրում այդ համակարգերի քարտերի սպասարկման համար։
#ՀԻՄԱ․ ԿԲ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ․ #ՈՒՂԻՂ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում։ Մինչ Ռուսաստանում սկսել են խոսել ԵԱՏՄ-ից Հայաստանի «քաղաքական ապահարզանի» մասին, Հայաստանի իշխանություններն այն թեզն են առաջ տանում, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունեն։
Եվրոպայում հարուստների խավը, որը կազմում է բնակչության 0.1 տոկոսը, ստանում է երկրներում գրանցված ընդհանուր եկամտի շուրջ 4.5%-ը: Սակայն եկամուտների բաշխվածության ցուցանիշները տարբեր երկրներում այլ են։
Մինչ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե արևային կայաններով Հայաստանում «2 ատոմակայան» է կառուցել, հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ դրանք կարող են փոխարինել ատոմակայանին, հատկապես որ, իր հովանավոր եվրոպաշտոնյաները պարտադրում են փակել ատոմակայանը, արևային կայաններն իսկական փորձանք են դարձել էներգահամակարգի գլխին։
Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին՝ Հնդկաստանը ձգտում է ավելացնել ԱՄՆ-ից նավթի գնումների ծավալը։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է «Kpler» բիզնես-վերլուծական հարթակի էներգետիկ հարցերով առաջատար վերլուծաբան Սումիտ Ռիտոլիան։
Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ում, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով։
ՀՀ արտաքին քաղաքականության, այսպես կոչված, դիվերսիֆիկացումը և դեպի անորոշ եվրաինտեգրում միտված ռազմավարական շրջադարձը հանգեցրել են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների բացահայտ բևեռացման, որտեղ Կրեմլը տնտեսական գործիքակազմն ուղղակիորեն վերածում է քաղաքական ճնշման լծակի։
Երբ ՀՀ իշխանությունները սադրում են ու շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, իրենք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Տնտեսական քննություն․ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը հանդիպեցի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձա ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման հնարավորություններին, հայտնել է Գագիկ Ծառուկյանը։
Եվրամիության երկրները նախօրեին քայլեր են ձեռնարկել՝ Հորմուզի նեղուցի փակման համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների և մյուս պատասխանատուների դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ, հայտնել է Եվրամիությունը։
Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք, դրա իրացումը ՌԴ-ում կասեցվել է։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։
Պաշտոնական դիրքը չարաշահելով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ոչ միայն համատարած ընտրակաշառք, այլև խոստումներ է բաժանում։ Հիմա էլ որոշել է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին, ընտրություններից հաշված օրեր առաջ, խոստանալ, թե՝ առանց քննությունների վերականգնելու ենք ձեր վարորդական իրավունքը։
Առևտրի համաշխարհային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ամենալուրջ ցնցումներին: Մենք տեսնում ենք ԱՄՆ մաքսատուրքային միջոցների ազդեցությունը, այլ անդամ պետություններ նույնպես տարբեր միջոցներ են ձեռնարկում