Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ

Ի՞նչ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրներ կարող է լուծել ինտենսիվ այգիների հիմնումը: Ինչպե՞ս հիմնել, որո՞նք են դրանց առավելությունները: Որո՞նք են հիմնական էկոլոգիական մարտահրավերները, որոնք ազդում են նաեւ գյուղատնտեսության վրա: Հարցերի պատասխանը ստացել ենք  Կոնվերս Բանկում, որը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է  ֆինանսավորման լայն գործիքակազմ:

-Աշխարհում՝ այդ թվում եւ Հայաստանում հողերի դեգրադացիան եւ անապատացումը լուրջ էկոլոգիական մարտահրավեր են: 2021թ-ին հայտնի մարտահրավերներին գումարվեց եւս մեկը՝ ոռոգման ջրերի սակավությունը, ինչի պատճառով՝ երկարաժամկետ կտրվածքով, մշակվող հողերի մակերեսի նվազում կարող է գրանցվել: Այս իրավիճակում ի՞նչ կարող են ձեռնարկել ֆերմերները կամ մարդիկ, ովքեր ցանկանում են գյուղատնտեսությամբ զբաղվել:

– Ողջ աշխարհում ընդունված տարբերակը ինտենսիվ գյուղատնտեսությունն է. այս պարագայում՝ ինտենսիվ այգիների հիմնումը: Ի տարբերություն ավանդական ծառատեսակների, թզուկաճ ծառերը շատ բարձր չեն լինում, խորը արմատային համակարգ չեն ունենում, ուստի եւ ոռոգվում են կաթիլային ցանցով: Ի դեպ, այս համակարգին անցման շնորհիվ Իսրայելում կրճատվեցին անապատացող կամ անապատային հողերը, զարգացավ գյուղատնտեսությունը:

-Որո՞նք են այդ համակարգի առավելությունները:

– Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը հնարավորություն է տալիս լուծել միանգամից մի քանի խնդիր: Նախ, տարբեր գնահատականներով, մինչեւ 3 անգամ նվազեցնել ջրի ծախսը՝ խնայելով գումար: Մյուս կողմից, հնարավոր է  դառնում կառավարել պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործումը ու ավելի նպատակային դարձնել դրանց մատակարարումը, չոր հողում մոլախոտեր ավելի վատ են աճում: Եվ, ի վերջո,  կաթիլային ոռոգման համակարգի օգտագործմամբ կրճատվում են ջրի գոլորշիացումը, մակերեսային արտահոսքը, կանխարգելվում է ջրի թափանցումը հողի ավելի ցածր շերտեր/ ջուր մատակարարվում է  անմիջապես բույսի արմատային համակարգին/, ինչի շնորհիվ ապահովվում է մինչեւ   95% արդյունավետություն:

-Ե՞րբ են սկսում բերք տալ ինտենսիվ այգիները:

-Ինտենսիվ այգին սկսում է բերք տալ ավելի վաղ, քան ավանդականը: Ճիշտ մշակման դեպքում բերք տալուց հետո՝ արդեն երրորդ տարում ինքնածախսածածկում է ապահովվում: Ի դեպ, այս դեպքում կարեւոր հանգամանք է  նաեւ կարկտապաշտպան ցանցերի տեղադրումը, ինչի շնորհիվ կտրուկ նվազում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:

–  Ո՞ւմ կարելի է  դիմել, եթե ցանկանում են ինտենսիվ այգի հիմնել:

-Կոնվերս Բանկն առաջարկում է գյուղատնտեսության ֆինանսավորմանն ուղղված տարբեր պրոդուկտներ՝ այդ թվում ինտենսիվ այգիների հիմնման եւ կաթիլային ոռոգման ցանցերի անցկացման նպատակով, թե սեփական ռեսուրսներով, թե պետական տարբեր ծրագրերի ներքո: Ըստ որում, որոշ վարկատեսակների մասով տոկոսագումարն ամբողջությամբ փոխհատուցվում է պետության կողմից: Բանկի համապատասխան պրոդուկտներն հասանելի են այս հղումով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930