Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով, հացահատիկի մատակարարումը չի դադարել անգամ համավարակի, պատերազմի ամենադժվար պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը վստահեցրեց, որ պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա:
2020 թվականին Չինաստանի տնտեսությունն ավելացել է 2,3 տոկոսով՝ կարողանալով վերականգնվել կտրուկ անկումից հետո, որը գրանցվել էր անցյալ տարվա առաջին եռամսյակում:
Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2021 թ․ տարեվերջ այդ երկրում սպառողական գների ինդեքսը կկազմի 11․15 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում անցյալ տարվա դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 35.9% գնաճ, յուղերի և ճարպերի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 13.1% և 6.1% (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35.3%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12.3%):
Զգալով հանցագործությունը՝ այս մարդը հայտարարեց, թե հանգիստ եղեք, հաշվետվություն եմ պահանջելու այդ փողերի ծախսման կապակցությամբ։ Անուղղելի պոպուլիստ, մարդ դատարկություն։ Փողից հոտ չի գալիս։ Դա նույնն է, թե հարևանդ ձեզանից պարտք վերցնի երեխայի ուսման վարձը վճարելու։ Դրանից հետո դուք տեսնում եք այդ հարևանին մթերային խանութում սննդամթերք գնելիս և հարձակվում եք վրան, թե բա ես քեզ ուսման վարձի փող էի տվել, ոչ թե սննդի։ Ոչինչ, Նախագահը կարծում է, որ հիմարների երկրում է ապրում և կրուտիտ է անում»։
Անշարժ գույքի շուկայում ճգնաժամն այլևս իրողություն է։ Ճգնաժամի հիմնական նշանները երկուսն են՝ գործարքների կրճատումը և գների նվազումը։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը շուկայում վաղուց են նկատվում։ Սակայն, եթե մինչև վերջերս արձանագրվող գների նվազման պայմաններում դրանք դեռևս շարունակում էին ավելի բարձր մնալ, քան մեկ տարի առաջ էր, ապա հիմա արդեն դա էլ չկա. անշարժ գույքի գներն այլևս ավելի ցածր են, քան անցած տարի էր։
Անցած տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամսով դադարեցվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Դադարեցվեց ներմուծումը, սակայն դրանով ներքին շուկայում թուրքական ապրանքների իրացման շրջանը չավարտվեց։ Առնվազն առաջիկա ամիսներին հայկական շուկայում թուրքական ապրանքների պակաս չի լինելու։
Կարճ ժամանակ էր պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տակնուվրա անի Հայաստանի ամբողջ տնտեսական դաշտը։ Դա իրականացվող տնտեսական քաղաքականությա՞ն, թե՞ դրա բացակայության հետևանք էր, որևէ նշանակություն չունի։
«Ակնհայտ է, որ նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ուղղակիորեն ազդում են ծախսերի բարձրացման վրա, հետևաբար՝ արտադրվող ապրանքների գների վրա: Սա շարունակվող գործոն է, այսինքն՝ մենք փետրվարի 1-ից կունենանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, արդեն քննարկվում է և օբյեկտիվ է, որ կբարձրանա նաև գազի սակագինը: Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահովների համար պահել միևնույն սակագինը, միևնույն է, մարդիկ դրա հետևանքները տեսնում են թանկացած ապրանքներով:
Կապիտուլյացիայի տնտեսական հետևանքներն առայժմ ամբողջական վերլուծության ենթակա չեն: Տարածաշրջանային տնտեսական առաջընթացի իշխանական (ու հերթական) խոստումները ոչ մի բանով չեն տարբերվում նախկինում հնչեցված (ու իրականությունից կտրված) խոստումներից:
Մոսկվայում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն՝ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Այդ նպատակով նախատեսվեց ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Արդեն հայտնի է Հայաստանի ներկայացուցիչը. Աշխատանքային խմբում Հայաստանը կներկայացնի Մհեր Գրիգորյանը։
Այս իշխանությունների կողմից հաստատված ցանկացած երկարաժամկետ զարգացման ծրագիր չի կարող լուրջ ընկալվել մի պարզ պատճառով. հաջորդ իշխանությունները, անկախ նրանից, թե երբ կձևավորվեն, անխուսափելիորեն պետք է սկսեն պետական կառավարման համակարգի վերականգնման աշխատանքներից, պետության ինստիտուցիոնալ ու ավտանգային վերակենդանացումից: Հետևաբար՝ խորապես վերանայվելու են նաև այսօր ընդունված բոլոր ռազմավարություններն ու ծրագրերը: Սակայն սա հարցի քաղաքական կողմն է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը բարձրացել է նվազագույնը 1,5, եվրոյինը՝ 2, ռուսական ռուբլունը՝ 1,27 դրամով։
Նման դեպք մինչև հիմա երբևէ չէր եղել տրանսֆերտների շուկայում։ Նույնիսկ անցած տարի, երբ բոլորը մեկ մարդու նման դրսից ավտոմեքենաներ էին ներմուծում, ինչի հետևանքով մեծ քանակությամբ տարադրամային միջոցներ էին դուրս գալիս երկրից, միևնույն է, տրանսֆերտային հոսքերի շարժը դրական էր։ Ավելի շատ էին մուտքերը, քան ելքերը։
«Պետք է հասկանանք, որ տնտեսությունն աճում է, եթե կա արտադրելու բան, եթե կա արտադրող: Ես էլի եմ ասում՝ մենք այս պատերազմի հետևանքով կորցրեցինք հսկայական հնարավորություններ, հզորություններ, և տնտեսական աճն էապես նվազելու է երկարատև կտրվածքով, երկարատև՝ նկատի ունեմ տասնամյակներ:
Հայաստանում 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչը բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով (տարվա ընթացքում վերանայված ցուցանիշից): Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Այդ էքսպանսիան վաղուց արդեն եղել է, ու մեր շուկաներում, եթե մենք ուսումնասիրենք լայն սպառման ապրանքների տեսականին և ծագումը, կհամոզվենք, որ այդ էքսպանսիան արդեն տեղի է ունեցել»:
«Ընդունված է մտածել, որ Գերմանիան կամ Շվեդիան պարտվել են, և այդ պարտությունը նրանց թույլ է տվել, որպեսզի նրանք զարգանան, և հիմա Հայաստանն ունենում է այդ հնարավորությունը, որպեսզի զարգանա, և այստեղ ամենամեծ սխալն այն է, որ մենք վերցնում ենք բացառությունը՝ որպես օրինաչափություն, որովհետև պարտությունն իրականում նրա համար չէ, որ ինչ-որ մեկը շահի: Այդ ամենը կախված է մի քանի հանգամանքից. նախ՝ պարտության պայմաններից, երկրորդ՝ այն ռեսուրսներից, որին տիրապետում է պարտվող կողմը»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ տնտեսության անկումից տուժում են բոլորը, իսկ առաջին հերթին՝ գործող իշխանությունը, որը չի կարողանում ապահովել հարկային եկամուտների մեծ մասը: Տնտեսագետի պնդմամբ՝ նույն խնդիրը լինելու է նաև 2021-ի ընթացքում:
«Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նկատեց, որ տրանսպորտային ուղիների, կոմունիկացիաների հետ կապված խաղի կանոնների փոփոխությունը տնտեսության համար հանդիսանում է էքստերնալ շոկ՝ թե՛ մեր երկրի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի, և թե՛ ՌԴ-ի.
Կորոնավիրուսը բացասական մեծ ազդեցություն է ունեցել՝ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի պնդմամբ՝ ՀՀ կառավարությունը վարակի տարածման առաջին ամիսներին շատ արագ օգտագործել է պետության ունեցած ամբողջ ֆինանսական հնարավորությունը, իսկ հիմա «կանգնել է կոտրած տաշտակի առջև»:
«2020թ.-ը Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային տարի էր». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա գնահատմամբ՝ վերջին 12 տարիների համեմատ՝ ունեցել ենք աննախադեպ անկում:
«Բուն գործընթացը կսկսվի այս ամսվա վերջին, երբ աշխատանքային խումբն արդեն կսկսի աշխատել: Այն աշխատանքային խմբի մասին է խոսքը, որի համանախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այստեղ կլինեն արդեն դետալային քննարկումներ՝ թե՛ ժամկետների հետ կապված, գուցե ժամանակային քարտեզը կդրվի, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ինչպիսի զարգացումներ կլինեն»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ի հայտնի եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին, ինչպես նաև՝ ինչ է սպասվում ապաշրջափակում ասվածի շրջանակներում Հայաստանին:
«Սպիննակեր Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր, բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանն անհավանական է համարում ադրբեջանական կողմի հավաստիացումը, թե երկաթգծի գործարկման համար անհրաժեշտ է երկու տարի:
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ տնտեսական աճը դառնում է գերնպատակ՝ հակադրվելով կայուն և ներառական տնտեսական զարգացմանը, երկիրը կշարունակի մնալ ձախողված հոռի շրջանում:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ)` 3.4%: Այս մասին տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հետպատերազմական օրերին, հասկանալի պատճառներով, մեր ԱԷԿ-ի թե՛ աշխարհաքաղաքական գործոնը, թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ավելի տեսանելի եղան։ Այս շրջանում մեզ թշնամական երկու երկիր՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ավելի եռանդուն են գործում՝ անթաքույց պնդելով ՀԱԷԿ-ի փակման իրենց մտադրության մասին։ Մենք պետք է չանտեսենք նրանց այս քայլերը՝ զուգահեռ հակընդդեմ գործելով։
2020 թվականի արդունքներով Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով աճել է 8,3 տոկոսով՝ մինչեւ 586,72 միլիարդ դոլար:
Արցախում տնտեսության բոլոր ճյուղերում անցած տարի արձանագրված տնտեսական անկումը հանգեցրել է 2020 թվականի 1-ին կիսամյակի ՀՆԱ-ի 1,5 տոկոսով նվազման՝ կազմելով 129,6 միլիարդ դրամ:
Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը 2021 թ. հունվարի 18-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: