Մերձավոր Արևելքում լարվածության վերաակտիվացման ֆոնին վերականգնվում են համաշխարհային տնտեսություններում և ներդրումային շուկաներում անորոշության պայմանները։ Այս պայմաններում նավթի գների դինամիկան փոփոխվում է։ Վերջինս իջել էր համաձայնության ֆոնին, որի հետևանքով ԱՄՆ տնտեսությունը կարող է պահպանել կայունությունը, մինչդեռ Եվրոպան դեռ մնում է խոցելի։
Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։
Իրանի իշխանությունները շարունակում են նավթի արտահանում իրականացնել՝ չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրված գլխավոր լիցենզիայի գործողության դադարեցմանը, որը թուլացրել էր ամերիկյան պատժամիջոցներն Իրանի նավթային ոլորտի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:
Նիկոլ Փաշինյանի սիրտը ԵՄ է ուզում է, բայց մտադիր չէ ժամանակից շուտ լքել ԵԱՏՄ-ն։ Դրա համար էլ փորձում է շողոքորթել Ռուսաստանի իշխանություններին, հայտարարում է, թե Հայաստանի իշխանություններն՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ՝ ընտրություններից հետո տրամադրված են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և շահագրգռված են ԵԱՏՄ-ին մասնակցությամբ։
«Թուրքիայի արտահանողների միության» (TİM) տվյալների համաձայն էլ՝ հունվար-հունիս ամիսներին երկրի ընդհանուր արտահանումը նույնպես աճել է (3.6%-ով)՝ կազմելով 136.58 մլրդ դոլար։
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Long-Term Issuer Default Ratings -IDRs) «BB-» մակարդակում՝ պահպանելով դրական կանխատեսումը (Positive Outlook)։ Վերլուծության վերջում ներկայացված է նաև վարկանիշային գործողությունների ամբողջական ցանկը։
Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մուտքի սահմանափակումներից հետո տեղական արտադրող-արտահանողները հայտնվել են տնտեսական անդառնալի կորուստների վտանգի առաջ։ Սակայն իրական խնդիրը ոչ թե միայն ռուսական շուկայի փակումն է, այլ գործող իշխանությունների կողմից շուկաների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և իրական քայլերի միջև գոյացած աղետալի անդունդը, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։ «Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ […]
Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։
Նավթի գները երկուշաբթի աճել են ավելի քան 4%-ով, քանի որ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումները շարունակում են վտանգված լինել: Այս մասին գրել է Reuters գործակալությունը։
Քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը գրում է. «Որքա՞ն կարժենա Ադրբեջանի վառելիքային հուսալիությունը մեզ համար (լուսանկար)»:
Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ։
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանումն արգելափակելուց հետո, Նիկոլ Փաշինյանի եվրոհովանավորները ոսկե սարեր են խոստանում հայաստանյան արտադրողներին ու արտահանողներին։ Հայտարարում են, որ պատրաստ են Եվրոպայի դռները լայնորեն բացել նրանց առաջ։
Վերջերս Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահին ու ֆինանսների նախարարին գործուղել էր մասնակցելու միջազգային մի համաժողովի՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու նպաստելու ներդրումների ներգրավմանը։
Ռուսաստանում բենզինի արտադրությունն ընկել է և հասել մի մակարդակի, որը ծածկում է սեզոնային պահանջարկի շուրջ 65 տոկոսը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր և սեփական հաշվարկները:
Ազովի ծովում ռուսական նավերի ուղղությամբ Ուկրաինայի հասցրած հարվածներից հետո ցորենի համաշխարհային գները բարձրացել են ավելի քան 4%-ով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Տեր-տիրական չկա, գյուղացին համատարած բերքը ջուրն է լցնում. «Ուժեղ Հայաստանը» Մասիսի գյուղերում է
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,5%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ գործակալությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:
Չնայած այն բանին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սեփական նախաձեռնությամբ վերանայել բնակչությանը վաճառվող գազի սակագինը և այն թողնել անփոփոխ, դա դեռ չի նշանակում, որ հաջորդ տարվանից այն չի թանկանա։ Հանձնաժողովը հաստատել է սակագներ, լավ իմանալով, որ դրանք գործելու են հաշված ամիսների համար։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն և հանդիպումներ ունեցել տեղի իշխանություններ հետ:
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Տրեֆիլովի հանդիպումը։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը։
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը կարող են ձեռք բերել Յունիբանկի նոր թողարկման սովորական բաժնետոմսեր՝ 390 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով։ Ընթացիկ թողարկման ծավալը կազմում է 3,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ներդրման նվազագույն ծավալը՝ 1 014 000 ՀՀ դրամ։
Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:
Թուրքիան զարգացնում է տնտեսական հարաբերություններն Աֆրիկա մայրցամաքի երկրների հետ։ 2025-ի 6 ամսվա ընթացքում Թուրքիայից Աֆրիկա արտահանումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 11 մլրդ դոլարի։