ՀՀ կառավարության 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք է աստիճանաբար արագանա և 2029-ին հասնի 6.1%-ի։
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հուլիսի 18-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում 5 թուրք արտահանողներից կորիզավոր արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման համար։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ։
Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին է փոխանցել այն եվրոպական ապրանքների ցանկը, որոնք կարող են ազատվել 15-տոկոսանոց մաքսատուրքերից։ Այս տուրքերը սահմանվել էին Բրյուսելի և Վաշինգտոնի միջև 2025 թվականին ստորագրված առևտրային համաձայնագրի շրջանակում, հայտնում է Euronews-ը։
Սև ծովում ուկրաինական նավահանգիստներին հասցված ռուսական հարվածները զգալիորեն կրճատել են Կիևի՝ հացահատիկային մշակաբույսերի արտահանման հնարավորությունները։ Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Համաուկրաինական ագրարային խորհրդի տվյալներին։
ԶԼՄ-ն փոխանցում է, որ հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստիկ շինարարական դետալներ՝ 5,91 հազար դոլարի չափով:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Նախօրեին տարածվեց տեղեկություն, որ Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն դոլարի արտադրանք՝ հունիսին։ Հայաստանից չի եղել որեւէ արտահանում։ Այսինքն, Հայաստանը 17 միլիոն դոլարով ֆինանսավորել է Ադրբեջանի տնտեսությունը, Ադրբեջանը Հայաստանի տնտեսությունը չի ֆինանսավորել: Շանհայում ստորագրվել է Արհեստական բանականութան ոլորտում համաշխարհային գործակցության կազմակերպության հիմնադրում։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Չինաստանը, […]
2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 728,271 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ նվազել է 31,4%-ով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար՝ նրանց 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։
Ռուսաստանն արձանագրում է, որ Պարսից ծոցի գոտում իրավիճակի ապակայունացման հերթական փուլ է նկատվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Շուրջ 30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։
Պետական բյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց մարզպետների աշխատակազմերին
Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպում է ունեցել Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Ազովի ծովում ռուսական ավելի քան 100 նավերի թիրախավորած ուկրաինական հարվածները կաթվածահար են արել Ազովի և Տամանի նավահանգիստների գործունեությունը։ Հենց այս ուղիներով էր արտահանվում միլիոնավոր տոննա ռուսական հացահատիկ։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար, հունիսին ՀՀ-ից ներմուծում չի իրականացվել
Հայաստանում այս տարի արկածային, գաստրո, բնապահպանական և մշակութային 12 փառատոն է անցկացվելու, մեկնարկը տրվելու է «Եղեգիս Ֆեստով»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը։
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 65 միլիոն 222 հազար դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սառեցրել է 130 միլիոն դոլարի թվային դրամապանակներ, որոնք կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Կոնստանտին Սոկոլովը, որը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել և Թրամփի նախընտրական ֆոնդին անհայտ չափի գումար է նվիրաբերել, նշանակվել է «Tripp+» առևտրային նախագծի ղեկավար։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ռուսական շուկայում հայկական ապրանքների համար ստեղծված արտահանման անհարմարությունները Հայաստանի տնտեսության կողքով են անցում։ Իբր այդ պայմաններում էլ տնտեսությունը շարունակում է արագացված տեմպերով աճեր։
Նավթի գները շարունակում են աճել երեկվա կտրուկ աճից հետո, ինչն էլ իր հեթրին պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտության զգալի սրման հետ։
Միջազգային վարկանշային Fitch գործակալության կանխատեսումներով, այս տարի Հայաստանի տնտեսության աճը զգալիորեն կդանդաղի։ Նախորդ տարվա 7.1-ի փոխարեն, ակնկալվում է 5.2 տոկոս տնտեսական աճ։
Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ վաղուց քննարկվող գազային առևտրի պայմանագրի հիմնական պայմանները համաձայնեցված են, հայտնում է ISNA-ն։
Shell ընկերության հարյուր տոկոսանոց դուստր ձեռնարկությունը՝ Shell Overseas Investment B.V.-ն, համաձայնագիր է ստորագրել հնդկական Aditya Birla Renewables Limited (ABRen) ընկերության հետ՝ Solenergi Power Private Limited ընկերության բաժնետոմսերի 100%-ը վաճառելու վերաբերյալ, որի կազմի մեջ է մտնում Sprng Energy խումբը: Գործարքի արժեքը կազմում է 1,8 միլիարդ դոլար: