Իտալիան սառեցրել է ԵՄ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:
Մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։
Ուկրաինայի հայերը չեն հրաժարվում Մարիուպոլի բնակիչներին օգնելու փորձերից։ Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net պարբերականը, այս մասին նշել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մարտի 22-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում:
Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին, «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, աշխատանքը դադարեցրել է փախստականների ճամբարը. այստեղ գտնվող միգրանտները կա՛մ արդեն ինքնաթիռով մեկնել են Իրաք, կա՛մ տարաբնակեցվել Բելառուսում եւ շարունակում են սպասել տարհանման: Այդ մասին հաղորդել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում:
Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ :
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:
Պետականությունը կործանելուց հետո, հիմա էլ կործանում են հասարակությունը. Ռուբեն Մելքոնյան՚
ԱՄՆ-ում կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Առաքելյանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չի համաձայնել այն ենթադրություններին, որ Ուկրաինան բավարար հանդարձանք եւ միջոցներ չունի պաշտպանության համար։ «Այն միտքը, որ նրանք ոչ բավարար ժամանակակից հանդերձանք ունեն, պարզապես ճիշտ չէ»,-ասել է Բայդենը՝ հանդես գալով խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նախընտրական քարոզարշավից եք խոսում՝ մոռանալով, որ ձեր ռոլիկներում Հոկտեմբերի 27-ի կադրերն էիք շահարկում. Վարդևանյանը՝ ՔՊ-ին:
Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնող նախագիծը դեմ է Հայաստանին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Մարիուպոլում գտնվող Թուրքիայի քաղաքացիների տարհանումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Պակիստան:
ՔՊ-ն դեմ է քվեարկելու ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնող նախագծին. Կոնջորյան:
Ի՞նչ խոսքի ազատություն. մենք ասում ենք՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացրեք. Սաղաթելյան:
Ներքաղաքական պայքարը տապալվեց՝ զոհողությունների պատրաստ չլինելու պատճառով. Հրանտ Մելիք-Շահնազարյան:
Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։ Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում, ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։
Հայ հանրությունը ապակողմնորոշված է, չգիտի ում վստահել իր ճակատագիրը. Հրանտ Մելիք-Շահնազարյան:
Իշխանության ներկայացրած խաղաղության բանաձևերը կապիտուլյացիայի ամրագրումն են. Ռուբեն Մելքոնյան:
Ընդդիմությունն ամեն գնով՝ նույնիսկ պետականության կորստի, փորձում է հասնել իշխանության. Վարդանյան:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, մարտի 22-ից դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստերների միջոցով:
ԱԺ-ում Վահագն Ալեքսանյանի անհավասարակշիռ ելույթը Հակոբ Արշակյանը ծափահարության արժանի ելույթ է համարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է միջնորդական առաքելություն ստանձնելու քայլեր անել՝ հանդիպման առաջարկ անելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զրո հոգատարություն՝ արցախցիների հանդեպ. Թևան Պողոսյան։