Գիտնականները նշել են ալկոհոլի անսպասելի օգուտը
Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Քեմբրիջի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ չափավոր քանակություններով ալկոհոլ գոծածող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով նրանց համեմատությամբ, ովքեր երբեք չեն խմել:
Գիտական աշխատության արդյունքների մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են հետազոտությունների ընթացքում ստացված տվյալները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 35 հազար 132 մարդ: Գնահատվել է ոգելից խմիչքների գործածման մակարդակը, ըստ որում չափավոր դոզա է համարվել շաբաթական 168 գրամ էթանոլը տղամարդկանց համար եւ շաբաթական 112 գրամ էթանոլը կանանց համար:
Դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է սրտասնույց անոթների հիվանդության 1718 դեպք (փորձարկվողների ամբողջ թվի 4,9 տոկոսը), ընդ որում մահացել է 325 մարդ:
Պարզվել է, որ ամենից հաճախ սիրտ-անոթային հիվանդություններով տառապել են նրանք, ովքեր դադարել են խմել (խմբում հիվանդացությունը ՝6,1 տոկոս): Ավելի քիչ չափով են տուժել նրանք, ովքեր ալկոհոլ են գործածել չափավոր քանակություններով (հիվանդացությունը՝ 3,8 տոկոս, մահացությունը՝ 0,6 տոկոս): Սակայն գիտնականները նշում են, որ մեծ տարբերություն է դիտվել սոսկ 55-ից բարձր տարիքի կանանց մոտ: