Ակնթարթային վճարումներ Արդշինբանկի ոչ կոնտակտային քարտերով

Արդշինբանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի ոչ կոնտակտային քարտերի միջոցով վճարումներն առևտրի և սպասարկման կետերում դառնում են ակնթարթային: Ոչ կոնտակտային քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային: Վճարումներն այս քարտերով իրականացվում են սպասարկող POS տերմինալին քարտը պարզապես մոտեցնելու միջոցով՝ առանց քարտը սպասարկողին փոխանցելու անհրաժեշտության: Ընդ որում, մինչև 10.000 ՀՀ դրամ վճարումների դեպքում PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության չկա, ինչը կրճատում է հերթերը, բարձրացնում սպասարկման որակը և ապահովում տվյալների անվտանգությունը:

Առանց շփման գործարքներ կատարելու հնարավորությամբ այս քարտերը ՀՀ բանկային համակարգում համեմատաբար նոր են, սակայն կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով հաճախորդների համակրանքը և վստահությունը՝ դարձել են անփոխարինելի:  Արդշինբանկը ոչ կոնտակտային քարտեր է թողարկում դեռևս 2017 թվականից: Հարկ է նաև նշել, որ ներկայումս Բանկի գրեթե բոլոր POS տերմինալերն ունեն ոչ կոնտակտային քարտերի սպասարկման հնարավորություն:

***

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավորկառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար ՀայաստանիՀանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

Տեսանյութեր

Լրահոս