Բաժիններ՝

«Լևանդովսկու գործակալն ուզում էր հանդիպել, բայց ես ասել եմ, որ զբաղված եմ մինչև սեպտեմբերի 2-ը». Ուլի Հյոնես

Թիմում ֆուտբոլիստին պահպանելու հանճարեղ միջոց:

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է Ռոբերտ Լևանդովսկու հետ կապված իրավիճակի մասին, ով կարող էր հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մենք միշտ հսկողության տակ ենք պահել իրավիճակը, այ, իսկ Ռոբերտի խորհրդականները հսկողությունից դուրս էին: Մենք նրանց հնարավորություն չենք տվել խոսել մեզ հետ: Գործակալը 4-5 անգամ փորձել է հանդիպել ինձ հետ, բայց ես միշտ ասել եմ, որ զբաղված եմ մինչև սեպտեմբերի 2-ը, ժամը 14:30:

Երբ Ռոբերտը հետ կտեղափոխի պայուսակը, որն իր համար դասավորել է իր խորհրդականը, մենք կստանանք «Բավարիայի» պատմության լավագույն նորեկին: Մենք ուզում ենք ինչ-որ բան ապացուցել ֆուտբոլային աշխարհին: Ես վստահ եմ, որ մեզ կարող էին 150 մլն եվրոյից ավելի առաջարկ անել»,- Հյոնեսին է մեջբերում Bild-ը:

Սեպտեմբերի 2-ին փակվում է տրանսֆերային պատուհանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս