Բաժիններ՝

Թրամփը մտադիր է երկրորդ հանդիպումն անցկացնել Կիմ Չեն Ունի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրկին հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ: Այս մասին Թրամփը հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Ամենայն հավանականությամբ մենք (կհանդիպենք), սակայն ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը»,- նշել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ ժամկետներում կարող են կայանալ նոր բանակցությունները: Թրամփը նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ինքը «հիանալի անձնական հարաբերություններ է հաստատել առաջնորդ Կիմի հետ»:

«Ես կանգնեցրեցի միջուկային փորձարկումները: Ես դադարեցրի հրթիռների փորձարկումները, Ճապոնիան հիացած է: Ի՞նչ տեղի կունենա հետագայում: Ո՞վ գիտե, տեսնենք»,- հավելել է Թրամփը:

Հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին բարձր մակարդակի հանդիպումն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս