Բաժիններ՝

Առնվազն տասը մարդ է զոհվել Լոմբոկ կղզում 6,9 մագնիտուդով նոր երկրաշարժի հետևանքով

Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 24-ը՝ տուժել Ինդոնեզիայի խտաբնակ Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով:

Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է երկրի Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհվածների մասին:

Օգոստոսի 19-ին Լոմբոկ կղզում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզուց հյուսիս ընկած շրջանում տեղի է ունեցել 7 մագնիտուդով ուժգին երկրաշարժ՝ 5,4 եւ 4,3 մագնիտուդով հետցնցումներով: Ըստ վերջին տվյալների՝ դրա զոհ է դարձել 436 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս