Պատահար Արցախում. կան տուժածներ
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի. սահմաններում Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ 1994թ ծնված Գ. Ա-ն, վարելով իրեն վստահված «ԳԱԶ-2410» ավտոմեքենան, Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ Մուշ գյուղի բնակիչ, 1958թ ծնված Ա. Ա-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերձորի բուժմիավորում: