 
                        Արցախի փողոցից բերման են ենթարկել հետախուզվողին
 
                                    «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխագելիչ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 15-ին, ժամը 16.05-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Արցախի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, նա 2018թ.հունիսի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Արարատի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        