Բաժիններ՝

Հազարավոր երեխաներ ենթարկվել են սեռական ոտնձգության կաթոլիկ քահանաների կողմից

Փենսիլվանիա նահանգի դատախազությունն ավարտել է շուրջ երկու տարի տևած հետաքննությունը՝ նահանգի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարաններում երեխաներին սեռական ոտնձգության ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակված զեկույցի, վերջին 70 տարիներին սեռական ոտնձգության է ենթարկվել մի քանի հազար երեխա:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Փենսիլվանիայի դատախազությունը հրապարակել է ավելի քան 800 էջանոց զեկույց, ուր նշում է, որ նահանգի կաթոլիկ եկեղեցու հոգևորականանները շուրջ 70 տարի սեռական ոտնձգության են ենթարկել հազարավոր երեխաների: Ըստ իրավապահների՝ հետագայում զոհերին ստիպում էին լռել՝ օգտագործելով եկեղեցական քարոզն ու տեղի եպիսկոպոսների սեռական ոտնձգության վերաբերյալ փաստերի քողարկումը:

Յուրաքանչյուր առաջնորդարանում ոտնձգողներն օգտագործել են կաթոլիկ հավատքը որպես գործիք իրենց ոտնձգության համար»,- հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Ջոշ Շապիրոն:

Այս հարցի շուրջ հետաքննությունը տևել է շուրջ երկու տարի: Զեկույցը պատրաստվել է եկեղեցական արխիվային գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, որոնք պահվում էին առաջնորդարաններում: Հայտնաբերված նյութերի մեջ էին նաև քահանաների ձեռագիր խոստովանությունները:

«Դա սեռական ոտնձգություն էր, որը իրականացվել է հասուն տղամարդկանց՝ քահանաների կողմից երեխաների նկատմամբ»,- հայտարարել է նահանգի գլխավոր դատախազը:

Ըստ գլխավոր դատախազի՝ այս զեկույցը ԱՄՆ-ում կաթոլիկ եկեղեցու հոգևորկանների իրականացրած սեռական բնույթի ոտնձգությունների մասին ամենածավալունն է: Վերջին նման բացահայտումը եղել է 20 տարի առաջ Բոստոնում:

Կաթոլիկ եկեղեցու մի շարք առաջնորդարաններ հանդես են եկել ներաղամտություն հայցող հայտարարություններով, ուր ընդգծել են, որ քայլեր են ձեռնարկվում նման հանցագործություններն ընդմիշտ կանխելու համար:

«Հայտարարությունս ուղղված է զոհերին: Ցանկանում եմ իմ խորին ցավն ու ներողամտությունը փոխանցել սեռական ոտնձգությունների զոհերին: Դուք երկար ժամանակ տառապել եք այս չարիքի պատճառով»,- հայտարարել է Փենսիլվանիայի առաջնորդարանի եպիսկոպոս Լորենս Թոմաս Փերսիքոն:

Փենսիլվանիայի դատախազության զեկույցի համաձայն, սեռական ոտնձգություններ են տեղի ունեցել նահանգի ութ առաջնորդարաններից վեցում, ներառյալ Փիթսբուրգում, ուր տեղի հոգևորականները ստիպել են եկեղեցական ծիսակատարությանը մասնակցող տղա-երեխային մերկանալ ծիսակատարության ընթացքում ու լուսանկարել նրան:

Ըստ զեկույցի, հետաքնությունը բացահայտել է այս հանցավոր գործողություններին մասնակցող 301 քահանաների անուններ: Նրանցից ոմանք արդեն մահացած են: Այս պահին քրեական հետապնդման են ենթարկվել երկու քահանաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս