Բաժիններ՝

«Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ». Արայիկ Հարությունյան

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:

«Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ, վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին՝ չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»,- գրել է Հարությունյանը:

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության…

Gepostet von Arayik Harutyunyan am Mittwoch, 15. August 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս