«Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո». ո՞ր մադրիդյան գրանդինը կլինի Սուպերգավաթը
Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում պատմության մեջ առաջին անգամ կխաղան երկու ակումբ մեկ երկրից: Տալլինում տեղի կունենա մադրիդյան դերբին, որտեղ «Ատլետիկոն» կփորձի հաղթել «արքայական ակումբին»: Արդյո՞ք «Ատլետիկոյի» ուժերը բավարար են անպարտ մրցակցին հաղթելու համար:
«Ռեալ Մադրիդ»
Մադրիդի «Ռեալից» մինչև վերջերս գալիս էին միայն վատ լուրեր: Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ թիմից, շատերը կանխատեսում են, որ կհեռանա Լուկա Մոդրիչը, «սերուցքայինները» չէին արել ոչ մի նշանակալի ձեռքբերում:
Սակայն «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ «Ռեալը» հիանալի տրամադրություն ունի: Մադրիդյան ակումբը հաղթեց բոլոր երեք ընկերական խաղերում՝ «Յուվենթուսին»՝ 3: 1, «Ռոմային»՝ 2: 1 և «Միլանին» `3: 1 հաշիվներով: Բացի այդ, մադրիդյան ակումբը վերջապես ձեռք բերեց դարպասապահի: Տիբո Կուրտուան դարձավ մադրիդցիների աստղային ձեռքբերումը:
Իրավիճակը մադրիդյան ակումբում թույլ է տալիս մի շարք երիտասարդ ֆոտբոլիստների դրսևորել իրենց և հաստատվել թիմի հիմնական կազմում: Այս խաղը հիանալի հնարավորություն է Ասենսիոյի և Լուկաս Վասկեսի համար:
Բացի այդ, առաջին անգամ պաշտոնական խաղում թիմը ղեկավարելու է Խուլեն Լոպետեգին, ով փորձելու է անել ամեն բան առաջին իսկ խաղում գավաթ նվաճելու համար:
«Ատլետիկո»
«Ատլետիկոյին» երկրպագուները սովոր են տեսնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի վերջին փուլերում: Այնպես որ, երկրպագուների համար զարմանալի չէր, որ երբ մադրիդյան ակումբը հայտնվեց Եվրոպա լիգայում, անմիջապես հաղթեցին մրցաշարը: Այս պահին թիմում կարծես ամեն ինչ լավ է: «Ատլետիկոն» պահպանել է գրեթե ամբողջ կազմը՝ հիմնական խաղացողներից բաց թողնելով միայն Կևին Գամեյրոյին: Մադրիդյան ակումբը դեռևս պահպանում է Անտուան Գրիզմանին: Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար ակումբը ստացել է մի շարք առաջարկներ: Թիմում է մնացել նաև գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ում լրատվամիջոցները անընդհատ ուղարկում էին տարբեր ակումբներ և հավաքականներ: Ակումբը կարողացավ ձեռք բերել նաև Թոմ Լեմարին:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Ռեալը» հաղթել է վերջին 5 խաղերից 4-ում
- «Ռեալը» գոլ է խփել վերջին 22 խաղերում
- «Ատլետիկոն» հաղթել է վերջին 5 խաղերից միայն մեկում
- Վերջին 5 անձնական խաղերում մադրիդյան ակումբները 3 անգամ ոչ-ոքի են խաղացել, և գրանցել են մեկական հաղթանակ
- Եվրագավաթների շրջանակում կայացած վերջին վեց խաղերում «Ատլետիկոն» հաղթել է «Ռեալ Մադրիդին» միայն մեկ անգամ
Ըստ բուքմեյքերների՝ երկու թիմերն էլ ունեն հաղթելու հավասար հնարավորություններ: Մադրիդյան ակումբը ավելի վստահ է խաղում միջմրցաշարային ընկերական խաղերում: Այնուամենայնիվ, ընկերական հանդիպումները նման թիմերի համար ցուցանիշ չեն: «Ռեալը» փորձելու է ապացուցել երկրպագուներին, որ թիմում ամեն ինչ կարգին է և Ռոնալդուի հեռանալը իրենց խաղում ոչինչ չի փոխել, իսկ «Ատլետիկոն» փորձելու է շտկել իր վիճակագրությունը մադրիդյան դերբիներում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Սուպերգավաթի շրջանակներում մադրիդյան դերբին կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան