Մահացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը
Երկարատև հիվանդությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը՝ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը:
Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը, նա ավելի քան 5 տասնամյակ է դասավանդում է ԵՊԲՀ-ում և հազարավոր բժիշկների է ճանապարհել մասնագիտական ուղի:
Վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանի հոգեհանգիստը:
Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
«168 ժամ»-ի խմբագրակազմը ցավակցում է Լիլիա Չիլինգարյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։