«Ազիզյաններ» սիթքոմը փակման վտանգի տակ է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը։
«Մենք տեղեկացանք, որ սերիալի պատվիրատու «Յուքոմ» ընկերությունը փոխանցել է հաջորդ սեզոնի գումարը, անգամ մի քանի սերիա նկարահանվել է, սակայն շարունակությունը մնացել է օդից կախված վիճակում․ կա՛մ սերիալը կփակվի, եւ վճարված գումարը պետք է ետ վերադարձնեն, կա՛մ կարող են ցուցադրել ընտրություններից հետո, որ քարոզչություն չդիտվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: