 
                        Թուրքիայում հետաքննություն է սկսվել 346 սոցցանցային հաշվի օգտատերերի դեմ
 
                                    Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել 346 սոցցանցային հաշվի օգտատերերի դեմ: Վերջիններս մեղադրվում են «դոլարի փոխարժեքի բարձրացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արագ տեմպերով արժեզրկվել:
Թուրքական լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից արձանագրում են ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման ռեկորդային ցուցանիշները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        