Բաժիններ՝

ԱՄՆ-ի 100-ից ավելի թերթեր նույն օրը հոդվածներ կհրապարակեն ԶԼՄ-ների վրա Թրամփի հարձակումների անթույլատրելիության մասին

ԱՄՆ-ի ավելի քան 100 տպագիր հրատարակություններ մտադիր են փոխհամաձայնեցմամբ խմբագրական հոդվածներ հրապարակել եւ դրանցում մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների աշխատողների վրա նախագահ Դոնալդ Թրամփի շարունակվող հարձակումների կապակցությամբ:

Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել The Boston Globe թերթը: «Մենք պատրաստվում են օգոստոսի 16-ին խմբագրական հոդված հրապարարկել մամուլի հասցեին ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հարձակումների վտանգների վերաբերյալ եւ մյուս հրատարակություններին խնդրում ենք իրենց սեփական հոդվածները հրապարակել նույն այդ օրը»,- ալիքը մեջբերում է Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) հաստատված թերթի խմբագրության հայտարարությունը:

Ինչպես հեռուստաալիքին հայտարարել է The Boston Globe-ի ներկայացուցիչ Մարջորի Փրիթչարդը, թերթի հորդորին արձագանքել են արդեն ԱՄՆ-ի հարյուրից ավելի պարբերական հրատարակություններ: «Դրանք բոլորը լի են ժուռնալիստիկայի վրա Թրամփի հարձակումներին դիմակայելու վճռականությամբ»,-նշել է Փրիթչարդը:

Թրամփն ավելի վաղ ԱՄՆ-ի լիբերալ ԶԼՄ-ներին քանիցս մեղադրել է այն բանում, որ դրանք, նրա կարծիքով, կանխակալ վերաբերմունք ունեն իր եւ իր վարչակազմի որոշումների նկատմամբ: Նախագահը պնդում է, որ այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաեւ մի շարք տպագիր հրատարակություններ, ներառյալ The New York Times թերթը, ակնհայտ ստահոդ տեղեկատվություն են հրապարակում: Դրանցում աշխատող լրագրողներին Սպիտակ տան ղեկավարը անվանել է «ժողովրդի թշնամիներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս